Կայացավ EURO-2024-ի քառորդ եզրափակիչ հանդիպումը Հոլանդիայի և Թուրքիայի ազգային հավաքականների միջև (2։1)։
Հոլանդիայի հավաքականը պատմության մեջ 6-րդ անգամ դուրս եկավ Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ։
Եվրոյի պատմության մեջ միայն Գերմանիայի հավաքականն է ավելի հաճախ հանդես եկել կիսաեզրափակիչ փուլում՝ 9 անգամ։
Հոլանդիան կիսաեզրափակչում կմրցի Անգլիայի հետ։ Հանդիպումը կկայանա հուլիսի 10-ին։