Վիրջիլ վան Դեյկ. «Մենք արեցինք այն ամենը, ինչ կարող էինք»

Հոլանդիայի հավաքականի ավագ Վիրջիլ վան Դեյկն արձագանքել է թիմի՝ Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ դուրս գալուն։

«Դուք կարող էիք տեսնել, թե ինչպես բոլորն արձագանքեցին և ինչպես էին նրանք աշխատում միասին: Մենք արեցինք այն ամենը, ինչ կարող էինք։ Այժմ մենք պետք է վերականգնվենք ու պատրաստվենք հերթական բարդ հանդիպմանը»,- վան Դեյկի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

Քառորդ եզրափակիչում Հոլանդիայի հավաքականը հաղթեց Թուրքիային (2:1): Հոլանդացիները կիսաեզրափակչում կմրցեն Անգլիայի հետ։