Հոլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը ամփոփել է թիմի խաղը EURO-2024-ի կիսաեզրափակչում Թուրքիայի դեմ (2:1)։
«Մենք գիտեինք, որ հանդիպումը բարդ է լինելու։ Հիմա ուրախ ենք, որ դուրս ենք եկել Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ։ Հիանալի կատարում էր։
Մենք լավ սկսեցինք խաղը։ Եթե Դեպայը գոլ խփեր խաղի հենց սկզբում, ապա քննարկելու բան չէր լինի։ Բայց ինչ-որ պահի մենք սկսեցինք անզգույշ վարվել գնդակի հետ, և մրցակիցը զգաց մի բան, որը չպետք է թույլ տալ իրեն զգալ։ Նա զգաց մեր անզգուշությունը, ապա անկյունայինների միջոցով առավելության հասավ»,- Կումանի խոսքերն է մեջբերում Algemeen Dagblad-ը։