Ռոնալդ Կուման. «Անգլիան լավ ֆուտբոլիստներ ունի, բայց մենք էլ լավ ֆուտբոլիստներ ունենք»

Հոլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը խոսել է EURO-2024-ի կիսաեզրափակչում Անգլիայի հետ սպասվող խաղի մասին։ Քառորդ եզրափակիչում Հոլանդիան հաղթեց Թուրքիային (2։1)։

«Անգլիան լավ ֆուտբոլիստներ ունի, բայց մենք էլ լավ ֆուտբոլիստներ ունենք։ Մենք պետք է խաղանք Դորտմունդում՝ ամենագեղեցիկ մարզադաշտերից մեկում։ Եվ ես շատ հպարտ եմ մեր երկրպագուներով։

Մենք կիսաեզրափակչում ենք, չնայած ոչ ոք դա չէր սպասում։ Ես հասկանում եմ, որ մենք դեռ չենք դիմակայել ուժեղագույն թիմերին, բայց սա ամենատրամաբանական փաստարկը չէ։ Նկատելի է, որ խնդիրներ ունեն նաև մյուս թիմերը»,- Կումանի խոսքերն է մեջբերում Algemeen Dagblad-ը։