«Պլիմութի» գլխավոր մարզիչ Ուեյն Ռունին խոսել է մարզչական աշխատանքի վերադառնալու մասին՝ ծաղրելով «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին թիմակից Գարի Նևիլին։
«Ես չեմ ուզում դառնալ հաջորդ Գարի Նևիլը։ Ես ցանկանում եմ մարզիչ դառնալ, կիրք ունեմ ֆուտբոլի նկատմամբ։ Տարվա սկիզբն ինձ համար տարօրինակ ստացվեց։ Ես մի փոքր հեռուստատեսային աշխատանք էի կատարում, բայց իմ նպատակն էր վերադառնալ մարզչական աշխատանքի»,- Ռունիի խոսքերն է մեջբերում The Telegraph-ը։
Նշենք, որ նախկին պաշտպան Նևիլը փորձել է իրեն որպես մարզիչ՝ գլխավորելով «Վալենսիան», սակայն չի հաջողվել։
Այդ ժամանակից ի վեր անգլիացին չի վերադարձել մարզչական աշխատանքին` ամբողջությամբ նվիրվելով հեռուստատեսային փորձագետ աշխատելուն։