«Մանչեսթեր Յունայթեդի» մարզական տնօրենը բարձր է գնահատել Էրիկ տեն Հագի մարզչական մակարդակը

«Մանչեսթեր Յունայթեդի» մարզական տնօրեն Դեն Էշվորթը բարձր է գնահատել «կարմիր սատանաների» ներկայիս մարզիչ Էրիկ տեն Հագի մարզչական մակարդակը, ում հետ ակումբն նոր պայմանագիր է կնքել։

«Վերջին երկու մրցաշրջաններում երկու տիտղոս նվաճելով՝ Էրիկ տեն Հագը հաստատեց իր կարգավիճակը՝ որպես եվրոպական ֆուտբոլի ամենահետևողական հաջողակ մարզիչներից մեկը», – Էշվորթի խոսքերն է մեջբերում անգլիական ակումբի պաշտոնական կայքը:

Նշենք, որ 54-ամյա հոլանդացի մասնագետը թիմը գլխավորում է 2022 թվականից։