Երևանի «Ուրարտուն» հայտարարել է ռուս ֆուտբոլիստ Իվան Իգնատևի հետ պայմանագիր կնքելու մասին։
Կենտրոնական հարձակվողի վերջին թիմը եղել է սերբական «Ժելեզնիչար Պանցևոն»։ Ֆուտբոլիստը կարիերան սկսել է «Կրասնոդարում»։
25-ամյա հարձակվողը նախկինում խաղացել է նաև «Սոչիում», «Լոկոմոտիվում», «Ռուբինում», «Սամարայում»։