«Ուրարտուն» հայտարարել է ռուս ֆուտբոլիստին ձեռք բերելու մասին

Երևանի «Ուրարտուն» հայտարարել է ռուս ֆուտբոլիստ Իվան Իգնատևի հետ պայմանագիր կնքելու մասին։

Կենտրոնական հարձակվողի վերջին թիմը եղել է սերբական «Ժելեզնիչար Պանցևոն»։ Ֆուտբոլիստը կարիերան սկսել է «Կրասնոդարում»։

25-ամյա հարձակվողը նախկինում խաղացել է նաև «Սոչիում», «Լոկոմոտիվում», «Ռուբինում», «Սամարայում»։