Օրիոլ Ռոմեուն խոսել է իր ապագայի մասին

«Բարսելոնայի» կիսապաշտպան Օրիոլ Ռոմեուն խոսել է իր ապագայի մասին։

«Չգիտեմ, թե որտեղ կշարունակեմ կարիերաս։ Բայց ես մտադիր չեմ հեռանալ ֆուտբոլից։ Ցանկանում եմ որքան հնարավոր է երկար խաղալ»,- ֆուտբոլիստի խոսքերն է փոխանցում Relevo-ն։

Հիշեցնենք, որ Ռոմեուն «Բարսելոնա» է տեղափոխվել «Ժիրոնայից» անցած ամառ 3,4 միլիոն եվրոյի դիմաց։

Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը «բլաուգրանայի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականը: Նախորդ մրցաշրջանում կիսապաշտպանը մասնակցել է 37 հանդիպման, որոնցում կատարել է մեկ գոլային փոխանցում։