«Լիլը» հայտարարել է գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկայի հրաժարականի մասին։
Ինչպես տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը, պորտուգալացի մասնագետի աշխատանքային պայմանագիրն ավարտվել է։
Ֆոնսեկան, ամենայն հավանականությամբ, կդառնա «Միլանի» նոր գլխավոր մարզիչը։
Ֆոնսեկան «Լիլը» մարզում է 2022 թվականի ամառվանից։ Պաուլոյի գլխավորությամբ թիմը Լիգա 1-ի վերջին մրցաշրջանն ավարտեց չորրորդ տեղում՝ 34 խաղից հետո վաստակելով 59 միավոր։