Golden Boy մրցանակի 100 հավակնորդ է ներկայացված:
Tuttosport-ը հրապարակել է 100 խաղացողների, ովքեր կպայքարեն լավագույն երիտասարդ խաղացողի մրցանակի համար։ Հրատարակությունը կազմել է նրանց վարկանիշը հունիսի դրությամբ։
Golden Boy Index մոդելը գնահատում է ֆուտբոլիստների ելույթները 2023 թվականի հոկտեմբերի 3-ից մինչև 2024 թվականի մայիսի 19-ն ընկած ժամանակահատվածում։ Վարկանիշը կթարմացվի ամեն ամիս՝ մինչև 2024 թվականի հոկտեմբերը, երբ հայտնի կդառնա հաղթողը։
Վարկանիշային աղյուսակը ներառում է 2004 թվականին ծնված և ավելի երիտասարդ ֆուտբոլիստներ, ովքեր հանդես են գալիս Եվրոպայի լավագույն 25 լիգաներում:
Թոփ 10-ն ունի հետևյալ տեսքը.
1. Լամին Յամալ
2. Ժոաու Նևեշ
3. Ալեխանդրո Գառնաչո
4. Ուորեն Զաիր-Էմերի
5. Լենի Յորո
6. Սավիո
7. Կոբի Մաինու
8. Պաու Կուբարսի
9. Ալեքսանդր Պավլովիչ
10. Ռիկո Լյուիս
Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Արդա Գյուլերը 19-րդ տեղում է, Գավին՝ 20-րդ, Վիտոր Ռոկեն՝ 50-րդ։