Կիլիան Մբապպեի համար կարևորը «Ռեալում» խաղալն ու Չեմպիոնների Լիգան հաղթելն է

Մադրիդի «Ռեալը» չի վախենում Կիլիան Մբապպեի գալուց հետո թիմում հարաբերությունների համար։

Ինչպես հայտնում է Marca-ն, ակումբը վստահ է, որ հարձակվողի տրանսֆերը կուժեղացնի թիմը և չի խաթարի հանդերձարանում տիրող մթնոլորտը:

«Ռեալի» ներկայացուցիչների հետ զրույցի ժամանակ Մբապպեն պնդել է, որ չի պահանջի խաղալ որոշակի դիրքում և նշել, որ իր համար կարևորը մադրիդյան ակումբում խաղալն է և դրա հետ Չեմպիոնների լիգան հաղթելու հնարավորությունը ։

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը կարծում է, որ Մբապպեի պայմանագիրը թիմին կմոտեցնի «մարզական տեսանկյունից կատարելության»: Մադրիդցիների գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին վստահ է, որ կարող է թիմում համապատասխան դեր գտնել Մբապպեի համար։

Մադրիդի «Ռեալը» պաշտոնապես հայտարարեց Մբապպեի տրանսֆերի մասին հունիսի 3-ին։ Հաղորդվում էր, որ Կիլիանի շնորհանդեսը տեղի կունենա Եվրո-2024-ից հետո ։