«Բավարիան» պայմանավորվել է Ջոնաթան Տայի հետ տեղափոխության դեպքում նրա աշխատավարձի մասին։
Ըստ Bild-ի լրագրողներ Քրիստիան Ֆալկի և Թոբի Ալտշաֆլի, «Բայերի» պաշտպանը մյունխենյան ակումբ տեղափոխվելու դեպքում կստանա ֆիքսված աշխատավարձ՝ 9 միլիոն եվրո գումարած տարեկան 3 միլիոն բոնուս։
Ֆուտբոլիստը սկզբունքորեն համաձայնել է տրանսֆերին, սակայն վերջնական որոշումը կկայացվի Եվրոպայի առաջնության ավարտից հետո։
Նախորդ մրցաշրջանում 28-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է Բունդեսլիգայի 31 հանդիպման, դարձել չորս գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։