Կիլիան Մբապպեն իր գոլը նվիրել է մահացած հորեղբորը

Կիլիան Մբապպեն իր գոլը նվիրել է մահացած հորեղբորը։

Ֆրանսիայի հավաքականն ընկերական խաղում հաղթել է Լյուքսեմբուրգի ընտրանուն (3:0):

Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապպեն այս խաղում դարձել է գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։

85-րդ րոպեին գոլը խփելուց հետո ֆուտբոլիստը բարձրացրել է մարզաշապիկը և ցուցադրել իր հորեղբոր՝ Ալեքսի լուսանկարով հատուկ մարզաշապիկը։

«Հանգչիր խաղաղությամբ, հորեղբայր», – գրված է վերնաշապիկի վրա: