Ունայ Էմերին «Ասթոն Վիլայի» գլխավոր մարզիչի պաշտոնում կաշխատի մինչև 2029 թվականը, հաղորդում է թիմի մամուլի ծառայությունը։
Ակումբը մեկ ամսվա ընթացքում երկրորդ անգամ երկարաձգեց պայմանագիրն իսպանացի մարզչի հետ՝ նախորդ համաձայնագիրը ուժի մեջ էր մինչև 2027 թվականը։
Էմերին գլխավորել է «Ասթոն Վիլան» 2022 թվականի հոկտեմբերին և թիմը գլխավորել Անգլիայի առաջնությունում 17-րդ տեղից մինչև վերջին՝ 7-րդ հորիզոնական։
Անցած մրցաշրջանում «Ասթոն Վիլան» Էմերիի հետ գրավեց 4-րդ տեղը Պրեմիեր Լիգայում և պատմության մեջ առաջին անգամ նվաճեց Չեմպիոնների Լիգայի ուղեգիր։