Ֆրանսիացի հարձակվող Օլիվյե Ժիրուն մեկնաբանել է իր հեռանալը «Միլանից»։ Նա խոստովանել է, որ հպարտ է թիմում անցկացրած ժամանակով։
«Երբ երիտասարդ էի, երազում էի այս «Միլանի» մասին, հիմա մի շրջան ունեմ, որով հպարտանում եմ։ Ես երբեք չեմ մոռանա «Միլանում» անցկացրած այս երեք տարիները»,- Ժիրուի խոսքը մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Մայիսի 13-ին Ժիրուն հայտարարեց մրցաշրջանի ավարտին «Միլանից» հեռանալու մասին։ Նա իտալական ակումբում հանդես է գալիս 2021 թվականի ամառվանից։
Այս մրցաշրջանում հարձակվողը «Միլանի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 45 հանդիպում, դարձել 16 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։
37-ամյա ֆուտբոլիստը կարիերան կշարունակի MLS-ում։