«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին կիսվել է ակումբից իր հեռանալու մասին իր կարծիքով։
«Ես հանգստացա՞ծ եմ զգում: Ոչ, քանի որ ես ուզում էի մնալ, բայց ինձ ասացին, որ չեմ կարող: Կարծես առաջին իսկ օրվանից իմ ասածը երկրաշարժ է առաջացրել։ Ես իսկապես չգիտեմ ինչու»,- Չավիի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Մայիսի 24-ին «Բարսելոնան» հայտարարեց, որ 44-ամյա Չավին կլքի իր պաշտոնը։ Սպասվում է, որ նրա տեղը կզբաղեցնի գերմանացի մասնագետ Հանս Ֆլիկը։
Իսպանիայի առաջնությունում կատալոնացիները 85 միավորով զբաղեցրին երկրորդ տեղը։ «Ռեալի» տարբերությունը 10 միավոր էր։