Daily Mail. Հայտնի է՝ թե երբ Պեպ Գվարդիոլան կլքի «Մանչեսթեր Սիթին»

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան մտադիր է հաջորդ մրցաշրջանի վերջում հեռանալ թիմից, հայտնում է Daily Mail-ը։

Աղբյուրի համաձայն՝ անգլիական ակումբի ղեկավարությունը 53-ամյա մասնագետին ժամանակ կտա իր ապագայի վերաբերյալ վերջնական որոշում կայացնելու համար։ Միաժամանակ ակումբը ցանկանում է, որ մարզիչը երկարաձգի պայմանագիրը թիմի հետ։ Գվարդիոլայի գործող պայմանագիրը թիմի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը։

Իսպանացի մասնագետը դեռ պաշտոնական հայտարարություններ չի արել այս հարցում, սակայն «Սիթիի» ղեկավարությունը մտավախություն ունի, որ 2025 թվականը Գվարդիոլայի համար վերջինը կլինի թիմի գլխավոր մարզչի պաշտոնում։

Գվարդիոլան «Մանչեսթեր Սիթին» գլխավորում է 2016 թվականից։

Մինչ «Մանչեսթեր Սիթիին» միանալը իսպանացի մասնագետն աշխատել է «Բավարիայի» և «Բարսելոնայի» հետ։