«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը պնդում է, որ անգլիական ակումբի ղեկավարությունը հնարավորինս շուտ հայտարարի թիմում իր ապագայի վերաբերյալ որոշման մասին, հաղորդում է Sky Sports-ը։
Ըստ աղբյուրի՝ հաջորդ շաբաթ «Մանչեսթեր Յունայթեդը» ամբողջական վերլուծություն կկատարի անցած մրցաշրջանի վերաբերյալ և դրա հիման վրա կորոշի հոլանդացի մասնագետին պահել գլխավոր մարզչի պաշտոնում, թե խզել համագործակցությունը նրա հետ։
Տեն Հագը «Մանչեսթեր Յունայթեդը» գլխավորում է 2022 թվականի ամառվանից։ 2023/24 մրցաշրջանում թիմը Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակում զբաղեցրել է ութերորդ տեղը։