«Կաստիլյայի» գլխավոր մարզիչ Ռաուլ Գոնսալեսն ամռանը կարող է հեռանալ ակումբից։ Այս մասին հայտնում է Bild-ը։
Նշվում է, որ իսպանացին արդեն տեղեկացրել է ակումբի ղեկավարությանը թիմից հեռանալու իր մտադրության մասին։
Ռաուլը ցանկանում է ուժերը փորձել Բունդեսլիգայում։ Իսպանացին ձեռքի տակ չունի կոնկրետ առաջարկ, բայց նա ինքն է ցանկանում աշխատել միայն Գերմանիայի առաջնությունում։ Նա ոգեշնչված է «Բայերում» Խաբի Ալոնսոյի հաջող աշխատանքի օրինակով։