«Յուվենտուսի» նոր մարզիչը կդառնա Տիագու Մոտտան։
Ինչպես հայտնում է Sky Sport-ը, մարզիչը համաձայնել է գլխավորել բյանկոներիներին, ինչի մասին առաջիկա ժամերին կտեղեկացնի Բոլոնիայի նախագահ Ջոյ Սապուտոյին։
Մոտան երեք տարվա պայմանագիր կկնքի «Յուվենտուսի» հետ ՝ մեկ մրցաշրջանում 5 միլիոն եվրո աշխատավարձով։ «Բոլոնիայում» նա ստացել է 1,2 միլիոն եվրո։
Այս մրցաշրջանում Բոլոնիան, Մոտտայի գլխավորությամբ, 60 տարվա մեջ առաջին անգամ դուրս եկավ Չեմպիոնների լիգա։ Թիմը Ա Սերիայի աղյուսակում զբաղեցնում է 3-րդ տեղը՝ լրացուցիչ ցուցանիշներով առաջ անցնելով Յուվենտուսից։