Նեյմարը բաց կթողնի «Ալ-Հիլալում» մրցաշրջանի մեկնարկը

Նեյմարը բաց կթողնի «Ալ-Հիլալում» մրցաշրջանի մեկնարկը:

Բրազիլիայի հավաքականի հարձակվողը ապաքինվում է ծնկի խաչաձեւ կապանների վնասվածքից։ Մինչ վնասվածքը նա ընդամենը երեք հանդիպում էր անցկացրել «Ալ-Հիլալի» կազմում անցած ամառ ակումբին միանալուց հետո:

«Նեյմարի նման վնասվածքի վերականգնումը սովորաբար տևում է 10-11 ամիս։ Նեյմարը չի կարողանա վերադառնալ հաջորդ մրցաշրջանի մեկնարկին.

Կարծում ենք, որ սեպտեմբերին կամ հոկտեմբերին նա կարող է խաղալ»,- ասել է Ալ-Հիլալի գլխավոր մարզիչ Խորխե Ժեզուսը: