Անգլիական Պրեմիեր Լիգայի վերջին տուրում «Մանչեսթեր Սիթին» հաղթեց «Վեսթ Հեմին» ու կրկին հռչակվեց երկրի չեմպիոն։
Պեպ Գվարդիոլայի սաները 3։1 հաշվով առավելության հասան «Վեսթ Հեմի» նկատմամբ։ «Քաղաքայինների» կազմում դուբլ ձևակերպեց Ֆիլ Ֆոդենը, մեկ գոլ էլ հեղինակեց Ռոդրին։ «Վեսթ Հեմի» միակ գոլը խփեց Տոմաշ Սոուչեկը։
Զուգահեռաբար ընթացող խաղում «Արսենալը» ևս հաղթանակի հասավ։ Արտետայի սաները ուժեղ էին «Էվերթոնից» (2:1)։
Այսպիսով, «Մանչեսթեր Սիթին» 91 միավոր վաստակեց ու դարձավ չեմպիոն։ «Արսենալը» երկրորդն է՝ 89 միավորով։