«Բավարիայի» և Անգլիայի հավաքականի հարձակվող Հարի Քեյնը բաց կթողնի մյունխենյան թիմի եզրափակիչ հանդիպումը այս մրցաշրջանում, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը։
«Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելի խոսքերով, Քեյնը մեջքի վնասվածք է ստացել Մադրիդի «Ռեալի» հետ Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղում (1:2):
Շաբաթ օրը՝ մայիսի 19-ին, «Բավարիան» արտագնա խաղում կխաղա Բունդեսլիգայի «Հոֆենհայմի» հետ։
Այս մրցաշրջանում 30-ամյա հարձակվողը «Բավարիայի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 44 հանդիպում, որոնցում խփել է 44 գոլ և կատարել 12 գոլային փոխանցում։