Լուկա Մոդրիչի գործակալը խոսել է ֆուտբոլիստի ապագայի մասին

Գործակալ Վլադո Լեմիչը, ով ներկայացնում է Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչի շահերը, խոսել է իր ֆուտբոլիստի ապագայի մասին։

«Ամենայն հավանականությամբ, նա կմնա թիմում ևս մեկ տարի և կշարունակի պատմություն գրել»,- Լեմիչի խոսքերն է մեջբերում Marca-ն։

38-ամյա խորվաթի գործող պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչև այս տարվա ամառ։

Մոդրիչն ընթացիկ մրցաշրջանում մադրիդցիների կազմում անցկացրել է 43 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։ Կիսապաշտպանը «Ռեալում» հանդես է գալիս 2012 թվականից։q