«Ասթոն Վիլայի» կիսապաշտպան Նիկոլո Զանիոլոն չի մասնակցի Եվրո-2024-ին։ Այս մասին հայտնել է Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուչանո Սպալետտին։
Զանիոլոն վնասվածք էր ստացել երկուշաբթի օրը կայացած Պրեմիեր Լիգայի «Լիվերպուլի» դեմ խաղում (3։3) և նրա մոտ ախտորոշվել էր ոտնաթաթի միկրո կոտրվածք։