«Մանչեսթեր Սիթիի» դարպասապահ Էդերսոն Մորաեսը շուտով կարող է հեռանալ թիմից, հայտնում է լրագրող Ջեյսոն Բերտը։
Աղբյուրի համաձայն՝ ֆուտբոլիստով հետաքրքրված են Սաուդյան Արաբիայի ակումբները: Կողմերը պատրաստ են տրանսֆերն իրականացնել հաջորդ տրանսֆերային պատուհանի ընթացքում։
Էդերսոնը «Մանչեսթեր Սիթիում» հանդես է գալիս 2017 թվականից։ Ընթացիկ մրցաշրջանում 30-ամյա բրազիլացին Պրեմիեր Լիգայի 32 հանդիպում է անցկացրել՝ 12 անգամ անառիկ պահելով իր դարպասը։