Սերխիո Ռամոսը կարող է տեղափոխվել ԱՄՆ

«Սևիլիայի» պաշտպան Սերխիո Ռամոսը կարող է կարիերան շարունակել ԱՄՆ-ում, հայտնում է The Athletic-ը։

Աղբյուրի տեղեկություններով՝ ֆուտբոլիստը բանակցություններ է վարում «Սան Դիեգոյի» հետ, որը MLS-ում իր դեբյուտը կանցկացնի 2025 թվականին։

Ֆուտբոլիստը չի ցանկանում երկարաձգել պայմանագիրը «Սևիլիայի» հետ։ Նա առաջարկներ ունի նաև այլ ակումբներից, սակայն «Սան Դիեգոյի» հետ բանակցությունները առաջադեմ փուլում են։

Այս մրցաշրջանում 38-ամյա խաղացողը Լա Լիգայում անցկացրել է 25 հանդիպում՝ դառնալով երեք գոլի հեղինակ։