Բրունու Ֆերնանդեշը կարող է փոխել ակումբային գրանցումը

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշը կարող է հեռանալ անգլիական ակումբից 2023/24 մրցաշրջանի ավարտից հետո։ Այս մասին հայտնում է The Independent-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ «կարմիր սատանաների» ղեկավարությունը պատրաստ է 29-ամյա պորտուգալացուն վաճառել ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ՝ Պրեմիեր Լիգայի ֆինանսական կանոններին համապատասխանելու համար։ «Բավարիան» հետաքրքրված է կիսապաշտպանի ծառայություններով։

Ֆերնանդեշը «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես է գալիս 2020 թվականի հունվարից։ Ընդհանուր առմամբ նա ակումբի կազմում անցկացրել է 230 հանդիպում, դարձել 79 գոլի և 64 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։

Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 70 միլիոն եվրո։