Սլովենացի մրցավար Սլավկո Վինչիչը նշանակվել է Չեմպիոնների լիգայի եզրափակչի «Ռեալ» – «Բորուսիա» հանդիպման գլխավոր մրցավար, հայտնում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Այս հանդիպմանը Վինչիչի օգնականները կլինեն նրա հայրենակիցները՝ Տոմազ Կլանչնիկը և Անդրազ Կովաչիչը։ Պահեստային մրցավար՝ Ֆրանսուա Լետեքսիե (Ֆրանսիա): VAR-ի մրցավարն է Նեյց Կայտազովիչը, նրա օգնականը՝ Ռադե Օբրենովիչը (երկուսն էլ Սլովենիայից):
Հանդիպումը կկայանա հունիսի 1-ին Լոնդոնում՝ «Ուեմբլի» մարզադաշտում։