Հայտնի են Եվրոպա Լիգայի և Կոնֆերենցիաների Լիգայի եզրափակիչների գլխավոր մրցավարները

Հայտնի են դարձել 2023/24 մրցաշրջանի Եվրոպայի լիգայի և Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչ հանդիպումների գլխավոր մրցավարները։

Պորտուգալացի մրցավար Արթուր Սոարեշ Դիասը նշանակվել է Կոնֆերենցիանեի լիգայի եզրափակիչ «Օլիմպիակոս» – «Ֆիորենտինա» հանդիպման գլխավոր մրցավար, հայտնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։

Դիասին կօգնեն հայրենակիցներ Պաուլո Սոարեշը և Պեդրո Ռիբեյրոն, իսկ չորրորդ մրցավարը շվեդ Գլեն Նայբերգն է։

«Օլիմպիակոս» – «Ֆիորենտինա» հանդիպումը կկայանա Աթենքում մայիսի 29-ին։

Ռումինացի Իշտվան Կովաչը կսպասարկի ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի 2024 թվականի եզրափակիչը՝ «Ատալանտա» – «Բայեր Լևերկուզենի» միջև, որը կկայանա մայիսի 22-ին Դուբլին Արենայում։

Կովաչի օգնականներն են Վասիլ Մարինեսկուն և Միխայ Արտենեն (երկուսն էլ Ռումինիայից): Չորրորդ մրցավարն է Իվան Կրուզլյակը (Սլովակիա):