«Արսենալի» կիսապաշտպան Կայ Հավերցը մեկնաբանել է Պրեմիեր լիգայի 37-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ տարած հաղթանակը (1:0).
«Մենք շատ լավ էինք պատրաստվել այդ հանդիպմանը։ Մենք լավագույնս չխաղացինք, բայց մեզ անհրաժեշտ էր երեք միավոր, և մենք ստացանք այն, այնպես որ կարող ենք երջանիկ լինել:
Մենք պետք է հաղթենք յուրաքանչյուր խաղում, քանի որ «Սիթին» միշտ ճնշում է գործադրում մեզ վրա: Հիանալի է մասնակցել տիտղոսի համար պայքարին. պետք է ամեն շաբաթ լավագույնս խաղաս: Երբ դու դա անում ես, քեզ ավելի լավ ես զգում:
Ես կլինեմ «Թոթենհեմի» ամենամեծ երկրպագուն, երբ մայիսի 14-ին նրանք խաղան «Մանչեսթեր Սիթիի» հետ»,- Հավերցի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։
Անգլիայի առաջնությունում «Արսենալը» 37 հանդիպումից հետո վաստակել է 86 միավոր։ Լոնդոնյան ակումբը վերադարձել է մրցաշարային աղյուսակի առաջին տեղ և շարունակում է պայքարը «Մանչեսթեր Սիթիի» հետ չեմպիոնության համար։