«Մանչեսթեր Յունայթեդը» կչեղարկի թիմի ավանդական ընթրիքը, որը պետք է տեղի ունենար մայիսի 20-ին՝ Էրիկ տեն Հագի գլխավորությամբ ձախողած մրցաշրջանի պատճառով: Այս մասին հայտնում է բրիտանական Daily Mail առցանց հրատարակությունը։
Հիշեցնենք, որ «կարմիր սատանաների» համար 2023/2024 մրցաշրջանը կավարտվի մայիսի 25-ին։ Այս օրը կկայանա Անգլիայի գավաթի եզրափակիչը, որում մանկունիացիները Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում կհանդիպեն «Մանչեսթեր Սիթիին»։
Անգլիայի Պրեմիեր լիգայի 36 տուրից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» 54 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի ութերորդ տեղը։