«Արսենալի» լեգենդը «Թոթենհեմի» դաջվածք կանի, եթե նրանք հաղթեն «Մանչեսթեր Սիթիին»

«Արսենալի» նախկին ֆուտբոլիստ, այժմ անգլիական հեռուստատեսության փորձագետ Փոլ Մերսոնը չի հավատում, որ «Թոթենհեմը» կկարողանա միավորներ խլել «Մանչեսթեր Սիթիից» Պրեմիեր լիգայի 34-րդ տուրի հետաձգված խաղում։

«Մանչեսթեր Սիթին» զիջում է «Արսենալին» Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում մեկ միավորով, սակայն մեկ խաղ պակաս ունի:

Եթե ​​վաղը հաղթեն Լոնդոնում, Խոսեպ Գվարդիոլայի թիմն առաջնության ավարտից մեկ տուր առաջ կգլխավորի աղյուսակը։

«Զինագործների» լեգենդը կատակով կամ լուրջ Sky Sports-ի եթերում ասել է, որ «Թոթենհեմի» պատվին դաջվածք կանի, եթե կարողանան հաղթել «Սիթիին»:

«Արսենալը», ամենայն հավանականությամբ, կլինի երկրորդը: Եթե ​​ակնկալում եք, որ «Թոթենհեմը» կհաղթի կամ ոչ-ոքի… Ոչ:

Եթե ​​նրանք հաղթեն, ես «Թոթենհեմի» դաջվածք կանեմ։ Ես դա կանեմ այնտեղ, որտեղ դուք չեք տեսնի»,- Մերսոնի խոսքերն է մեջբերում Goal-ը։