«Պարի Սեն Ժերմենի» ղեկավարությունը չի ծրագրում շնորհակալություն հայտնել թիմի հարձակվող Կիլիան Մբապպեից, ով հայտարարել էր թիմից հեռանալու մասին։ Այս մասին հայտնում է Le Parisien-ը։
Աղբյուրի համաձայն՝ ՊՍԺ-ին զարմացրել է ֆուտբոլիստի հայտարարությունը, ով մայիսի 10-ին հայտարարել է ֆրանսիական ակումբը լքելու իր որոշման մասին։ Տեսաուղերձում Մբապպեն ասել է, որ Ֆրանսիայի առաջնության «Թուլուզի» հետ հանդիպումը լինելու է իր վերջին տնային խաղը «Պարկ դե Պրենս» մարզադաշտում։
ՊՍԺ-ն հրաժարվեց հարգել հարձակվողին, քանի որ շատ քիչ ժամանակ էր մնացել միջոցառմանը նախապատրաստվելու համար: Բացի այդ, Մբապպեն բարդ հարաբերություններ ունի ակումբի նախագահ Նասեր ալ-Խելայիֆիի հետ։
Հնարավոր է, որ ՊՍԺ-ն փոքրիկ արարողություն անի Ֆրանսիայի գավաթի եզրափակիչ՝ «Լիոնի» հետ խաղից առաջ։