Մադրիդի «Ռեալը» ստացել է Լա Լիգայի գավաթը (լուսանկար)

Մադրիդի «Ռեալը» ստացել է գավաթը՝ 2023/24 մրցաշրջանում Լա Լիգայում հաղթելու համար։

Արարողությունը տեղի է ունեցել ակումբում փակ դռների հետևում։ Մադրիդի «Ռեալի» ավագ Նաչո Ֆերնանդեսն Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Պեդրո Ռոչայի ձեռքից ստացել է գավաթը։

Image

«Ռեալը» մայիսի 4-ին ժամանակից շուտ նվաճեց Իսպանիայի առաջնությունը՝ հաղթելով «Կադիսին» (3:0): Ավելի ուշ մադրիդյան ակումբը հյուրընկալվելիս հաղթեց «Գրանադային» (4:0), սակայն մրցակցի խաղադաշտում հրաժարվեց ստանալ գավաթը։