«Բարսելոնան» դեռևս վերջնական որոշում չի կայացրել կենտրոնական հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու ապագայի վերաբերյալ։ Այս մասին հայտնում են Sport.es-ը։ Ղեկավարությանը չի գոհացնում 35-ամյա լեհի բարձր աշխատավարձը։
Կատալոնական թիմի ղեկավարությունը հակված է վաճառել ֆուտբոլիստին ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Սրա շնորհիվ ակումբը կարող է լրջորեն թեթևացնել աշխատավարձը։
Ռոբերտը «Բարսելոնայի» շարքերը համալրել է 2022 թվականին։ Կողմերի միջև գործող պայմանագիրն ավարտվում է 2025/2026 մրցաշրջանի ավարտին։ Այս մրցաշրջանում Լևանդովսկին անցկացրել է 45 հանդիպում՝ դառնալով 24 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։