Աարոն Ռեմսդեյլը կփոխի ակումբային գրանցումը

«Արսենալի» դարպասապահ Աարոն Ռեմսդեյլը ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կփոխի ակումբային գրանցումը։ Այս մասին հայտնում են TBR Football-ը։

Ըստ աղբյուրի՝ դարպասապահը կարիերան կշարունակի անգլիական մեկ այլ ակումբում։

Այս մրցաշրջանում 25-ամյա դարպասապահը լոնդոնյան թիմի կազմում մասնակցել է 11 հանդիպման, որոնցում բաց է թողել 12 գնդակ։