ՊՍԺ-ի դարպասապահ Կեյլոր Նավասը մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա թիմից։
Այս մասին 37-ամյա կոստառիկացին հայտնել է սոցցանցերում։ Նրա պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ավարտվում է մրցաշրջանի ավարտին։
«Այստեղ անցկացրած յուրաքանչյուր վայրկյանը հրաշալի էր: Փառք Աստծո, ես միշտ զգացել եմ սեր և աջակցություն: Պատիվ էր պաշտպանել այս ակումբի գույները այս անհավանական մարզադաշտում: Առջևում այլ նպատակներ ունեմ, բայց չէի ուզում բաց թողնել հնարավորությունը՝ հրաժեշտ տալու այն վայրին, որն իմ տունն էր»,- գրել է Նավասը։
Նավասը փարիզեցիների կազմում հանդես է գալիս 2019 թվականից։