Մարկո Ռոյսը կարող է տեղափոխվել MLS

Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Մարկո Ռոյսը կարող է կարիերան շարունակել «Ինտեր Մայամիում», հայտնում է Sky Germany-ի լրագրող Պատրիկ Բերգերը։

Աղբյուրի համաձայն՝ 34-ամյա գերմանացու համար պայքարում են նաև «Ալ-Նասրը» և մի շարք թուրքական ակումբներ:

Մայիսի 9-ին հաղորդվել էր, որ ֆուտբոլիստով հետաքրքրված է մեկ այլ ամերիկյան ակումբ՝ «Սենտ Լուիս Սիթին»։

Կիսապաշտպանը թիմից ազատ գործակալի կարգավիճակով կհեռանա 2024 թվականի հուլիսին։