«Ժիրոնայի» հարձակվող Արտեմ Դովբիկը կարող է կարիերան շարունակել Իտալիայում։ Այս մասին հայտնում է AS-ը։
Աղբյուրի համաձայն՝ ուկրաինացի ֆուտբոլիստի գործակալ Ալեքսեյ Լյունդովսկին հայտնել է խաղացողի ներկայիս ակումբին Դովբիկին ձեռք բերելու մի շարք ակումբների, այդ թվում՝ «Նապոլիի» պատրաստակամության մասին, սակայն «Ժիրոնայից» պատասխան է ստացել, որ ուկրաինացին կմնա իսպանական թիմում առնվազն ևս մեկ մրցաշրջան։
Նշվում է, որ «Յուվենտուսի» ղեկավարության ներկայացուցիչները կապ են հաստատել նաև Դովբիկի գործակալի հետ։
Այս մրցաշրջանում հարձակվողը բոլոր մրցաշարերում անցկացրել է 38 հանդիպում, որոնցում դարձել է 21 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրն իսպանական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2028 թվականի հունիսի վերջը։