Լիգա 1-ի մամուլի ծառայությունը գրառում է նվիրել ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեին։
Մայիսի 10-ին Մբապպեն հայտարարեց ՊՍԺ-ից հեռանալու մասին։ Նրա պայմանագիրը փարիզցիների հետ ավարտվում է հունիսի 30-ին։
Լիգա 1-ն իր գրառման մեջ շնորհակալություն է հայտնել ֆրանսիացի հարձակվողին։
«Շնորհակալ եմ ամեն ինչի համար, Մբապպե»,- գրված է գրառման մեջ։
Մբապպեն ՊՍԺ-ում հանդես է գալիս 2018 թվականից, անցկացրել է 306 հանդիպում և դարձել 255 գոլի հեղինակ։ Փարիզցիների կազմում նա նվաճել է 15 տիտղոս, այդ թվում՝ 7 անգամ Ֆրանսիայի առաջնությունը։