«Ինտերը» տպավորիչ ցուցանիշ է գրանցել Ա Սերիայում

Մայիսի 10-ին «Ինտերը» Ա Սերիայի 36-րդ տուրի խաղում արտագնա խաղում հաղթեց «Ֆրոզինոնեին»՝ 5:0 հաշվով։

Ըստ Opta-ի՝ այս հաջողությունը թույլ է տվել «Ինտերին» Ա Սերիայում (1929/30 մրցաշրջանից սկսած) հասնել 4600 միավորի։

«Ինտերը» դարձավ միայն երկրորդ իտալական ակումբը, որը վաստակեց 4600 միավոր Ա Սերիայում: Նախկինում դրան հասել էր «Յուվենտուսը»։