Կոնֆերենց Լիգայի եզրափակիչը կարող է տեղափոխվել Հունգարիա։ Այս մասին հայտնում է NS-INFO-ն։ Մրցաշարի վճռորոշ խաղը նախատեսված է անցկացնել Աթենքի «Այա Սոֆիա» մարզադաշտում։
Աղբյուրի համաձայն, տեղի իրավապահ մարմինները չեն կարող երաշխավորել երկրպագուների անվտանգությունը Հունաստանում անկայուն քաղաքական իրավիճակի պատճառով։
Այդ պատճառով եվրագավաթի եզրափակիչը կարող է տեղափոխվել Բուդապեշտ՝ «Պուշկաշ Արենա»։
Կոնֆերենց Լիգայի եզրափակիչ «Օլիմպիակոս» – «Ֆիորենտինա» հանդիպումը կկայանա մայիսի 29-ին։