«Գրանադան» «Ռեալին» չեմպիոնական միջանցք կբացի

«Գրանադայի» ֆուտբոլիստները «Ռեալին» չեմպիոնական միջանցք կբացեն։ Այս մասին հայտնել է «Գրանադայի» գլխավոր մարզիչ Խոսե Ռամոն Սանդովալը։

«Մենք պրոֆեսիոնալներ ենք, ովքեր հարգում են նրանց, ովքեր հասնում են իրենց նպատակներին: Մադրիդի «Ռեալը», որպես նոր չեմպիոն, արժանի է միջանցքի և մեր ծափահարություններին։ Բայց երբ շարքը ավարտվի, նրանք կհանդիպեն հուսահատ մրցակցի, որը կստիպի նրանց պայքարել, ինչը ես ուզում եմ իմ խաղացողներից այս խաղում։

Ինչ վերաբերում է չեմպիոնական գավաթի հանձնմանը, ապա այն այստեղ չի լինելու։ Կարծում եմ՝ ճիշտ կլինի, որ «Ռեալը» գավաթն այստեղ չբերի»,- Սանդովալի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։

Լա Լիգայի 35-րդ տուրի «Գրանադա» – «Ռեալ» հանդիպումը կկայանա մայիսի 11-ին, սկիզբը՝ Երևանի ժամանակով 20։30-ին։