ՊՍԺ-ում վստահ են եղել, որ թիմը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլում կանցնի Դորտմունդի «Բորուսիային» և դուրս կգա եզրափակիչ։ Այս մասին հայտնում է L’Équipe-ը։
Աղբյուրի համաձայն՝ դեռևս «Բորուսիայի» հետ կիսաեզրափակիչի պատասխան խաղի մեկնարկից առաջ փարիզյան ակումբը սկսել է Լոնդոն մեկնելու հետ կապված լոգիստիկ հարցերով զբաղվել։ Չեմպիոնների լիգայի եզրափակիչը նախատեսված էհունիսի 1-ին՝ «Ուեմբլի» մարզադաշտում։
Նշվում է, որ այս գործունեությունն իրականացրել են ակումբի մի քանի բաժիններ։
Հիշեցնենք, որ ՊՍԺ-ն պարտվել էր «Բորուսիային» ընդհանուր 0։2 հաշվով։ Չեմպիոնների լիգայի եզրափակիչում գերմանական ակումբը կխաղա Մադրիդի «Ռեալի» հետ։ Վերջին անգամ ՊՍԺ-ն այս մրցաշարի եզրափակիչ դուրս է եկել 2020 թվականին։
ՊՍԺ-ն սկսել էր նախապատրաստվել ՉԼ-ի եզրափակիչին դեռևս «Բորուսիայի» հետ պատասխան խաղից առաջ