Ժորժինյոն ևս մեկ մրցաշրջան կանցկացնի «Արսենալում»։
Լոնդոնյան ակումբը հայտարարել է 32-ամյա կիսապաշտպանի հետ պայմանագիրը երկարաձգելու մասին։ Համաձայնագիրը նախատեսված է մինչև 2025 թվականը։
Ժորժինյոն «Արսենալին» միացել է 2023 թվականի հունվարին։ «Զինագործների» կազմում նա անցկացրել է 51 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։