Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղում «Բավարիային» (2:1) հաղթելուց հետո նշել է, որ Վինիսիուս Ժունիորը «Ոսկե գնդակի» գլխավոր հավակնորդն է։
«Կարծում եմ՝ Վինիսիուսն առավել քան երբեք մոտ է «Ոսկե գնդակը» նվաճելուն»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում GSFN-ը։
Մադրիդյան թիմը հաղթեց ընդհանուր 4-3 հաշվով և դուրս եկավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, որտեղ կհանդիպի Դորտմունդի «Բորուսիայի» հետ: