IDBank Պրեմիեր Լիգա. «Փյունիկը» ուժեղ գտնվեց «Վանից» (VIDEO)

«Փյունիկը» կամային հաղթանակ տոնեց «Վանի» նկատմամբ (3:1)։

Ջունիոր Սպորտում «Փյունիկը» «Վանի» դեմ պայքարում էր հերթական երեք միավորների համար։ «Վանը» առաջինը գոլի հեղինակ դարձավ և գլխացավանք պատճառեց նռնագույններին։ Սակայն առաջին խաղակեսի վերջնամասում խփած պատասխան գոլը խթան հանդիսացավ՝ քամբեք իրականացնելու համար։

Քիչ անց «Նոան» Հանրապետականում կպայքարի Երևանի «Արարատի» դեմ։ «Նոային» հաղթանակը օդ ու ջրի նման անհրաժեշտ է, քանի որ «Փյունիկն» այժմ բարձրացել է առաջատարի դիրք։