Իսպանիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» նախկին դարպասապահ Իկեր Կասիլյասը խոսել է այն մասին, թե երբ է առաջին անգամ իմացել, որ խաղալու է մադրիդյան ակումբում։
«Ես դասի էի, երբ մայրս ինձ ասաց, որ «Ռեալի» հետ պետք է թռչեմ Նորվեգիա՝ Չեմպիոնների Լիգայի խաղին։ Դասարանում նստած տղայից ես դարձա մարդ, ով կնստի Ռաուլի, Մորիենտեսի և Զեդորֆի հետ նույն սեղանի շուրջ»,- Կասիլյասի խոսքերն է մեջբերում Madrid Xtra-ն։
Ֆուտբոլիստը թիմում հանդես է եկել 1999-ից 2015 թվականներին։ Ընդհանուր առմամբ նա «Ռեալի» կազմում անցկացրել է 725 հանդիպում, որոնցում բաց է թողել 751 գոլ։ 2020 թվականի օգոստոսի 4-ին թոշակի է անցել։